Posted in Հայոց Լեզու Գրականություն

Ուսումնական հոկտեմբեր

Հոկտեմբերի 7-11
Գործնական քերականություն

Հոկտեմբերի 14-18
Ավետիք Իսահակյան

Մեծերը Իսահակյանի մասին 

Հոկտեմբերի 21-25
Գրաբարյան թարգմանություն

 

 

Posted in Հայոց Լեզու Գրականություն

Մեծերը Իսահակյանի մասին

Մեծերը Իսահակյանի մասին
Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:

Վ. ՏԵՐՅԱՆ

***

Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատու

թյան զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
*** Continue reading “Մեծերը Իսահակյանի մասին”

Posted in Հայոց Լեզու Գրականություն

Գրաբարյան օրեր

Թարգմանություն
Գարուն

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:…Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:

Գարուն
Ձմեռը անցավ, անձրևները անցան հեռացան։Ծաղիկները երևացին մեր երկրում.ժամանակը եկավ ետելու։Տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում։Թզենին բողբոջեց. Մեր ծաղկած խաղողի որթերը արցակեցին ծաղկած հոտերը։Վեր կաց, եկ իմ մտերիմ, գեղեցիկ իմ աղավնի իմ։……Ցույց տոր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքերը. Քանի, որ քաղցր է քո խոսքը և գեղեցիկ է քո տեսքը։

Posted in Հայոց Լեզու Գրականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,

Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար

Continue reading “Գործնական քերականություն”

Posted in Հայոց Լեզու Գրականություն

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան 1875-1957

Իսահակյանը քնարերգու բանաստեղծ է կյանքից ու աշխարհից ստացած բոլոր տպավորությունները անցնում են նրա սրտի միջով, դառնում զգացմունք հետո վերածվում բանաստեղծության։
Նրա բանաստեղծական առաջին աղբյուրը հայրենիքի Շիրակ աշխարհն է, որին նվիրված բանաստեղծությունները հետագայում միավորվում են <<Ալագյազի մանիներ>> պոեմի մեջ: Նրա բանաստեղծությունների մեծ մասը նվիրված են հայրենիքին և մոր։ Մորը նվիրված երգերից են <<Մայրիկիս>>, <<Պանդուխտ որդին>>։ Սիրո երգերից են <<Հավերժական սերը>> բալադը, <<Ասպետի սերը>>։ <<Հայրենի հողը>> բալադում ներկայացվում է արևելյան մի լեգենդ։ Սիրո երգերից է նաև <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը:

Posted in Պատմություն

Արցախի ազատագրական պայքարը

Արցախի ազատագրական պայքարը 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կանգնեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին: 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով

Continue reading “Արցախի ազատագրական պայքարը”

Posted in Պատմություն

Սյունիքի հայկական իշխանությունը

Սյունիքի հայկական իշխանությունը

Դավիթ բեկի գլխավորած շուրջ մեկ տարվա հաղթական պայքարից հետո Սյունիքը ազատագրվեց օտար տիրապետությունից: Այստեղ Դավիթ բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Պարսից շահը 1724 թ. ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու: Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ: Ավելին, երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը,  շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը: Continue reading “Սյունիքի հայկական իշխանությունը”