Posted in Հայոց Լեզու Գրականություն

Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»

Մայիսյան հավաքին ընդառաջ մենք սկսեցինք  «Հայ ժամանակակից գրողներ» նախագիծը: Այդ նախագծի շրջանակներում ես կարդացի Հրաչյա Սարիբեկյան «Կույրը կույրին» պատմվածքը:

Այս պատմվածքը նրա մասին է, թե ինչպես մի տղա քայլելով գերեզմանոցով պատահական հանդիպում է մի կույր ծերունու` ով խնդրում է այդ տղային օգնել հասնել իր գերեզմանին: Տղան նկարագրում էր, թե ինչ վիճակում էր գերեզմանը, նայում էր գերեզմաններին և նրան թվում էր, որ այդ մարդիկ ֆիզիկապես կուրացել են, բայց դեռ հոգով տենչում են ապրելու և կարծես ժպտում են նրան:  Ծերունին հարցրեց տղայի անունը, իսկ տղան խաբեց ասելով, որ անունը Գուրգեն է, չգիտեմ գուցե վախեցավ, որ եթե ասի ծերունուն իր անունը կմտերմանա նրա հետ և հրաժեշտ տալը դժվար կլինի:

Հարցրեց անունս, չգիտեմ ինչու ստեցի, տվեցի միտքս եկած առաջին անունը.

-Գուրգեն,-ասացի,-անունս Գուրգեն է:

Հավատաց կամ անխոս ընդունեց պայմանը, որով ինձ ուրիշ անունով պետք է կոչեր. նրա հոր անունն էի տվել:

Գերեզմանոցը այստեղ շատ կարևոր դեր է խաղում, կարծում եմ, որ գերեզմանոցի մարդիկ ողջ են, բայց կույր են և մահացած են հոգով: Ծերունին նույպես կույր էր, ոչ’ աչքերով՝ այլ հոգով: Այդ ծերունին մեռել էր: Նա կորցրել էր կյանքի հետաքրքրությունը և աչքերի կուրությանը ավելացել էր հոգու կույրությունը: Նա ամեն ինչ տեսնում էր, բայց նրա հոգում ամեն ինչ մահացել էր և այնպիսի տպավորություն էր, որ նա մեռյալ է՝ կույր:

Արևի լույսից իրենց աչքերը չէին կկոցում Մարիամ տատը, քաղաքային գերեզմանոցի կույր հսկիչները` մարմարե ու բրոնզե կիսանդրիներն ու արձանները, կույր ծերունին, գերեզմանոցում` դագաղի մեջ պառկած հանգուցյալը: Արևը նրա գլխավերևում էր, բայց չէր կկոցում աչքերը: Սևազգեստ կանայք ողբում էին նրա կուրությունը:

Այս հատվածը հենց նկարագրում է ամեն ինչ: Կույր մարդիկ չէին կարողանում տեսնել արևի լույսը, որովհետև իրենց կյանքը մռայլ է դառել հոգու կույրության պատճառով: 

Այն մարդիկ ովքեր նույնպես ունեն դժվարություններ կյանքում, բայց դեռ  չեն կուրացել։ Օրինակ ինչպես Մարիամ տատը՝ կարողանում են տեսնել արևը:

Ծերունին նույնիսկ իր մոր շիրիմի կողքին կառուցել էր տվել իր շիրիմը` կարծես հասկանալով, որ իր մահը մոտիկ է: Իմ կարծիքով ծերունու այդ քայլը ավելորդ է եղել, պետք է ապրել այնպես, ինչպես վերջին օրը` նույնիսկ եթե կյանքը քեզ շատ մռայլ է թվում, չնայած մյուս կողմից գուցե ծերունին  չէր ցանկացել բեռ դառնալ ուրիշների համար:

Վերջապես կույր ծերունու շիրմաքարին հասանք: Մտածեցի` ինչո՞ւ են մարդիկ մահից առաջ կանգնեցնում իրենց շիրմաքարը, քարի վրա դաջում իրենց դիմապատկերը, գրում ծննդյան տարեթիվը, բաց թողնում մահվան թվականը, քաղաքի գերեզմանոցում այդպիսի բազմաթիվ շիրմաքարեր էի ճանաչում, պապս նույնիսկ իր թաղման ծեսի ու դագաղի փողն էր հետ գցում, իսկ մայրս դժգոհում էր, որ ես ծակ կոշիկներով եմ դպրոց գնում:

Կարծում եմ պատմության ասելիքը նրանում էր, որ վելի լավ է լինել կույր աչքերով, այլ ոչ հոգով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s