Posted in Հայոց Լեզու Գրականություն

Ուսումնական հոկտեմբեր

Հոկտեմբերի 1-5

Կոմիտասյան օրեր

Իմ Կոմիտասը

  • Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
  • Խոսք երախտիքի
  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
  • Ուսումնական փաթեթի ստեղծում
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
  • Աշխատանքների  հրապարակում բլոգներում

Երևան «2800»

  • Հին ու նոր Երևան
  • Երևանի հուշարձանները
  • Երևանի տոները

 «Չարլի Չապլինի նամակը իր դստերը»

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:
  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
  • Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:

Նայի՛ր տեսանյութը:

  • Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:
  • Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:
  • Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:
  • Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Հոկտեմբերի 8-12

Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Հայրեններ
1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
2.Քանի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ
   Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ
   Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:
   Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:
Առաջադրանքներ
1.Բլոգում էջ բացել` «Նահապետ Քուչակ»
2.Համացանցից ձեռք բերելտեղեկություններ, դիտել ձայնահղումը: Մի քանի նախադասությամբ արտահայտել կարծիք դիտած տեսանյութի մասին:
3. Հայրենները սովորել անգիր:

Գործնական քերականության դասաժամին- տեքստային աշխատանք , էջ 110., 336,337

Մայրենիի դասաժամին -էջ 35, 110, 111, 112,113, 114

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Հոկտեմբերի 15-19

Կարդալ Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» ստեղծագործությունը:
Պատրաստվել քննարկման:

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերդ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած

հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
մագիլ – եղունգ, ճանկ
սավառնել – ճախրել, թռչել
լերկ – մերկ, տկլոր 

Գործնական քերականություն
1.Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
2.Գավառից-գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
3.Քսանհինգ ամյա, կարծես թե, հլու- հնազանդ, սև-սպիտակ, դափնեվարդ։
4.Ազգընտիր, փոխարքա, դեպքից-դեպք, երանգ-երանգ, լավ վատ։
5.Ընկեր բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից- դար։
6.Կուժ կոտրուկ, բառգիրք, ձորից-ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
7.Ժամ-պատարագ, ծունր իջնել, լինել-չլինել, պարզից-պարզ, իրարանցում։
8.Բերանքսի վայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչև իսկ, վառ դեղին։
9.Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
10.Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտա-եվրոպական, ժող գործիքներ։
11.Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկյան, ինչ-որ է, ծովից-ծով։
12.Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայր ի վերո, հինգ հարյուր, մանր-մունր։
13.Քանի դեռ, գնացող-եկող, խորդ ու բորդ, տեղի անտեղի, հարյուր հազար։

Հոկտեմբերի 22-26

Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ

Մեկնարկային նյութեր- Մեծերը Իսահակյանի մասին, Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից,  Ֆոտոալբոմ,  Լուսանկարներ , Վիրտուալ թանգարան

Անգիր  սովորել 2 բանաստեղծություն

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:

«Մի մրահոն աղջիկ տեսա»«Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Տեքստային նյութ — Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
    Մի մրահոն աղջիկ տեսա

    Մի մրահոն աղջիկ տեսա
    Ռիալտոնի կամուրջին,
    Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
    ԵՎ հակինթներ՝ականջին:

    Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
    Արեւների պես անշեջ,
    Գալարում էր մեջքը թեթեւ
    Ծաղկանման շալի մեջ:

    Աչքս դիպավ աչքի բոցին,
    ՈՒ գլուխս կախեցի.
    Ժպտաց ժպտով առեղկծվածի,
    Հավերժական կանանցի:

    Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
    Տառապանքս փորձ ունի. –
    Մի մրահոն կույս էր քեզ պես,
    Կոտորեց սիրտս պատանի…

    Ռավեննայում
    Արարատի ծեր կատարին
    Դար է եկել, վայրկյանի պես,
    Ու անցել:

    Անհուն թվով կայծակների
    Սուրն է բեկվել ադամանդին,
    Ու անցել:

    Մահախուճապ սերունդների
    Աչքն է դիպել լույս գագաթին,
    Ու անցել:

    Հերթը հիմա քոնն է մի պահ.
    Դու էլ նայիր սեգ ճակատին,
    Ու անցիր…

  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
    Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա։ Իսահակյանը բազմաժանր գրող է՝ բանաստեղծություն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույց, կատարել է նաև թարգմանություններ։ 1897 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը<<Երգեր ու վերքեր>> խորագրով։ Իր ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը։ Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտության թեմաներով։ Շատ հաճախ նրա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են։

    Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Թարգմանական աշխատանք- Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?

Լրացուցիչ առաջադրանքներ
Կոմիտասյան դասեր

Ծանոթացի՛ր նյութերին, փորձի՛ր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

Նայի՛ր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»  և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմի՛ր՝ ինչի մասին են:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s